Քուքիների քաղաքականություն
Սույն քուքիների քաղաքականությունը ((Cookie Policy) պարզաբանում է, թե ինչպես է «Բիզբազար» ՍՊԸ-ն («Ընկերություն», «մենք», «մեզ» կամ «մեր») օգտագործում քուքիները և համանման տեխնոլոգիաները՝ Ձեզ ճանաչելու համար, երբ այցելում եք մեր վեբկայք՝ https://www.bizbazaar.am ։ Այն բացատրում է, թե ինչ են այդ տեխնոլոգիաները, ինչու ենք դրանք օգտագործում, ինչպես նաև ներկայացնում է Ձեր իրավունքները՝ վերահսկելու դրանց կիրառումը մեր կողմից։
Որոշ դեպքերում մենք կարող ենք օգտագործել քուքիներ՝ անձնական տվյալներ հավաքագրելու համար, կամ տվյալներ, որոնք դառնում են անձնական, եթե դրանք համադրում ենք այլ տեղեկությունների հետ:
Ի՞նչ են քուքիները
Քուքիները փոքր տվյալների ֆայլեր են, որոնք տեղադրվում են Ձեր համակարգչում կամ շարժական սարքում, երբ այցելում եք վեբկայք: Քուքիները լայնորեն օգտագործվում են կայքերի սեփականատերերի կողմից՝ իրենց կայքերի աշխատանքն ապահովելու կամ դրանք ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև հաշվետվողական տեղեկություններ ստանալու նպատակով:
Կայքի սեփականատիրոջ (տվյալ դեպքում՝ «Bizbazaar» ՍՊԸ-ի) կողմից տեղադրվող քուքիները կոչվում են «առաջին կողմի քուքիներ»: Երրորդ անձանց կողմից տեղադրվող քուքիները կոչվում են «երրորդ կողմի քուքիներ»: Երրորդ կողմի քուքիները հնարավորություն են տալիս կայքում կամ կայքի միջոցով ապահովել երրորդ կողմերի գործառույթներ (օրինակ՝ գովազդ, ինտերակտիվ բովանդակություն և վերլուծություն): Այս երրորդ կողմի քուքիները տեղադրող սուբյեկտները կարող են ճանաչել Ձեր համակարգիչը ինչպես տվյալ վեբկայք այցելելիս, այնպես էլ որոշ այլ կայքեր այցելելու ընթացքում:
Ինչո՞ւ ենք մենք օգտագործում քուքիներ
Մենք օգտագործում ենք առաջին և երրորդ կողմի քուքիներ մի քանի պատճառով: Որոշ քուքիներ անհրաժեշտ են տեխնիկական պատճառներով, որպեսզի մեր վեբկայքը կարողանա գործել, և մենք դրանք անվանում ենք «էական» կամ «խիստ անհրաժեշտ» քուքիներ: Այլ քուքիներ հնարավորություն են տալիս մեզ հետևել և վերհանել մեր օգտատերերի հետաքրքրությունները՝ մեր օնլայն հարթակներում փորձառությունն ավելի լավացնելու համար: Երրորդ կողմերը մեր Վեբկայքի միջոցով քուքիներ են տեղադրում վերլուծական և այլ նպատակներով: Սա ավելի մանրամասն նկարագրված է ստորև:
Ինչպե՞ս կարող եմ վերահսկել քուքիները
Քուքիների նախընտրությունների կենտրոնը հնարավորություն է տալիս ընտրել, թե քուքիների որ կատեգորիաներն եք ցանկանում ընդունել կամ մերժել։ Սակայն անհրաժեշտ քուքիները չեն կարող մերժվել, քանի որ դրանք խիստ անհրաժեշտ են Ձեզ մեր ծառայությունները տրամադրելու համար։
Քուքիների նախընտրությունների կենտրոնը հասանելի է ծանուցման վահանակում (notification banner) և մեր վեբկայքում։ Եթե ընտրեք մերժել քուքիները, դեռ կկարողանաք օգտվել մեր վեբկայքից, սակայն դրա որոշ գործառույթներ և բաժիններ կարող են սահմանափակ հասանելի լինել։ Դուք կարող եք նաև կարգավորել կամ փոփոխել Ձեր վեբ դիտարկիչի (browser) կարգավորումները՝ քուքիներ ընդունելու կամ մերժելու համար:
Մեր վեբկայքի միջոցով օգտագործվող առաջին կողմի և երրորդ կողմի cookie-ների տեսակները, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակները ներկայացված են ստորև.
Արտադրողականության և ֆունկցիոնալության քուքիներ
Այս քուքիներն օգտագործվում են մեր վեբկայքի աշխատանքի արդյունավետությունն ու գործառույթները բարելավելու համար, սակայն դրանք պարտադիր չեն վեբկայքից օգտվելու համար։ Այնուամենայնիվ, առանց այս քուքիների որոշ գործառույթներ (օրինակ՝ լեզվի նախընտրությունների պահպանումը) կարող են հասանելի չլինել։
| Անվանում | Լեզու |
| Նպատակ | Օգտագործվում է օգտատիրոջ լեզվի նախընտրությունները պահպանելու համար: Պահպանման ժամկետն ավարտվում է վեբկայքը փակելիս: |
| Մատակարար | www.bizbazaar.am |
| Տեսակ | html_local_storage |
| Ժամկետ | Մշտական |
Վերլուծական և անհատականացման քուքիներ
Այս քուքիները հավաքում են տեղեկություններ, որոնք օգտագործվում են կամ ամփոփ տեսքով՝ հասկանալու համար, թե ինչպես է օգտագործվում մեր վեբկայքը կամ որքան արդյունավետ են մեր մարքեթինգային արշավները, կամ՝ մեր վեբկայքը Ձեր համար առավել անհատականացված և հարմարեցված դարձնելու նպատակով։
Չդասակարգված քուքիներ
Սրանք դեռևս չդասակարգված քուքիներ են։ Մենք դրանց մատակարարների աջակցությամբ ընթացքի մեջ ենք պահում այդ cookie-ների դասակարգումը։
| Անվանում | NEXT_LOCALE |
| Մատակարար | www.bizbazaar.am |
| Տեսակ | server_cookie |
| Ժամկետ | 11 ամիս 30 օր |
Վճարային քուքիներ (Ամերիաբանկ)
Երբ անցնում եք վճարմանը մեր վեբկայքում, Դուք վերահասցեավորվում եք «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ մեր վճարային պրոցեսորի (սպասարկող բանկի) անվտանգ վճարային միջավայր։ Ամերիաբանկը կարող է Ձեր սարքում տեղադրել իր սեփական սեսիոն քուքիները, որոնք խիստ անհրաժեշտ են գործարքն ավարտին հասցնելու համար։ Այդ քուքիներն են․
- Տեղադրվում և կառավարվում են բացառապես «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, այլ ոչ Bizbazaar-ի կողմից
- Օգտագործվում են բացառապես Ձեր վճարումն անվտանգ մշակելու և վճարային աշխատաշրջանը պահպանելու համար
Bizbazaar-ը չի տեղադրում, չունի հասանելիություն և չի վերահսկում վճարային քարտերի տվյալներին առնչվող որևէ քուքի: Մենք երբեք չենք ստանում կամ պահպանում Ձեր քարտային տվյալները:
Ինչպե՞ս կարող եմ կառավարել քուքիները իմ վեբ դիտարկչում (browser)
Քանի որ վեբ դիտարկչի (browser) կարգավորումների միջոցով քուքիները մերժելու եղանակները տարբերվում են՝ կախված դիտարկչից, ավելի մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել Ձեր դիտարկչի «Օգնություն» (Help) բաժինը։ Ստորև ներկայացված է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կարելի է կառավարել քուքիները ամենատարածված վեբ դիտարկիչներում։
- Chrome
- Internet Explorer
- Firefox
- Safari
- Edge
- Opera
Ի՞նչ վերաբերում է հետևման այլ տեխնոլոգիաներին, օրինակ՝ վեբ-բեկոններին (web beacons)
Cookie-ները կայքի այցելուներին ճանաչելու կամ հետևելու միակ միջոցը չեն։ Մենք երբեմն օգտագործում ենք նաև այլ նմանատիպ տեխնոլոգիաներ, օրինակ՝ վեբ-բեկոններ (հետևման փիքսելներ)։ Դրանք փոքրիկ ֆայլեր են, որոնք ցույց են տալիս, թե երբ եք այցելել մեր կայք կամ բացել մեր ուղարկած նամակը։ Սա մեզ օգնում է հասկանալ, թե ինչպես եք տեղաշարժվում կայքի էջերով, պարզել, թե արդյոք կայք եք եկել առցանց գովազդի միջոցով, ինչպես նաև բարելավել կայքի աշխատանքը և գնահատել մեր նամակների արդյունավետությունը։ Այս տեխնոլոգիաներից շատերը գործում են քուքիների միջոցով, ուստի cookie-ներից հրաժարվելը կխաթարի նաև դրանց աշխատանքը։
Օգտագործո՞ւմ եք արդյոք Flash քուքիներ կամ Local Shared Objects (տեղային հանրային օբյեկտներ)
Կայքերը կարող են օգտագործել նաև «Flash Cookie-ներ» (կամ LSO-ներ)՝ մեր ծառայություններից Ձեր օգտվելու մասին տվյալներ հավաքելու, խարդախությունները կանխելու և կայքի աշխատանքն ապահովելու համար։
Եթե չեք ցանկանում, որ Flash քուքիները պահպանվեն Ձեր համակարգչում, կարող եք փոփոխել Ձեր Flash player-ի կարգավորումները՝ դրանց պահպանումը արգելափակելու համար՝ օգտվելով «Կայքի պահոցի կարգավորումներ» (Website Storage Settings Panel) բաժնի գործիքներից։ Դուք կարող եք կառավարել Flash քուքիները նաև «Ընդհանուր պահոցի կարգավորումներ» (Global Storage Settings Panel) բաժնից՝ հետևելով հրահանգներին (որոնք կարող են ներառել ցուցումներ առկա Flash քուքիները հեռացնելու, առանց Ձեր հարցման Flash LSO-ների տեղադրումը կանխելու և այն էջի օպերատորի կողմից չուղարկվող Flash քուքիները արգելափակելու վերաբերյալ, որտեղ տվյալ պահին գտնվում եք)։
Խնդրում ենք հաշվի առնել, որ Flash քուքիների սահմանափակումը կարող է վատթարացնել որոշ Flash ծրագրերի աշխատանքը, այդ թվում՝ մեր ծառայություններում կամ կայքում օգտագործվող ծրագրերի։
Ցուցադրո՞ւմ եք թիրախավորված գովազդ
Երրորդ կողմի ընկերությունները կարող են քուքիներ տեղադրել Ձեր համակարգչում կամ շարժական (մոբայլ) սարքում՝ մեր կայքում գովազդ ցուցադրելու համար։ Նրանք կարող են օգտագործել Ձեր այցելությունների մասին տվյալները՝ Ձեզ հետաքրքրող ապրանքների ու ծառայությունների գովազդներ առաջարկելու և դրանց արդյունավետությունը չափելու համար։ Այս նպատակով կարող են կիրառվել քուքիներ կամ վեբ-բեկոններ։ Հավաքագրված տվյալները չեն բացահայտում Ձեր անունը, կոնտակտները կամ Ձեզ անձամբ նույնականացնող այլ տեղեկություններ, եթե Դուք ինքներդ դրանք չեք տրամադրում։
Որքա՞ն հաճախ է թարմացվում քուքիների վերաբերյալ սույն քաղաքականությունը
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել քուքիների այս քաղաքականությունը՝ կապված քուքիների փոփոխությունների, ինչպես նաև իրավական կամ կարգավորող այլ պատճառների հետ։ Խնդրում ենք պարբերաբար վերանայել այս էջը՝ մեր օգտագործած քուքիների և հարակից տեխնոլոգիաների մասին տեղեկացված լինելու համար։
քուքիների այս քաղաքականության վերևում նշված ամսաթիվը ցույց է տալիս, թե երբ է այն վերջին անգամ թարմացվել։
Որտե՞ղ կարող եմ ստանալ լրացուցիչ տեղեկատվություն
Եթե ունեք հարցեր քուքիների կամ այլ տեխնոլոգիաների վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեով․