Գաղտնիության քաղաքականություն
«Բիզբազար» ՍՊԸ-ի («մենք», «մեզ» կամ «մեր») սույն Գաղտնիության քաղաքակույունը նկարագրում է, թե ինչպես և ինչու կարող ենք հավաքագրել, պահպանել, օգտագործել կամ փոխանցել Ձեր անձնական տվյալները, երբ օգտվում եք մեր ծառայություններից («Ծառայություններ»), այդ թվում՝ երբ այցելում եք մեր կայքը՝ https://www.bizbazaar.am/, կամ մեր ցանկացած այլ կայք, որը հղում է կատարում սույն Գաղտնիության քաղաքականությանը, կամ համագործակցում եք մեզ հետ հարակից այլ եղանակներով, ներառյալ մարքեթինգային միջոցառումները:
Սույն Գաղտնիության ծանուցումը կօգնի Ձեզ հասկանալ Ձեր գաղտնիության իրավունքներն ու ընտրության հնարավորությունները: Մենք պատասխանատու ենք Ձեր անձնական տվյալների մշակման եղանակների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: Եթե համաձայն չեք մեր քաղաքականությանը և դրույթներին: Եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ admin@bizbazaar.am էլեկտրոնային հասցեով:
Հիմնական դրույթների ամփոփում
Սույն ամփոփագիրը ներկայացնում է մեր Գաղտնիության ծանուցման (Privacy Notice) հիմնական դրույթները։ Նշված թեմաների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված բովանդակության ցանկում։
Բովանդակություն
- 1. Ի՞նչ տեղեկատվություն ենք մենք հավաքագրում
- 2. Ինչպե՞ս ենք մշակում Ձեր տեղեկատվությունը
- 3. Ի՞նչ իրավական հիմքեր վրա ենք հենվում Ձեր անձնական տվյալները մշակելիս
- 4. Երբ և ում հետ ենք կիսվում Ձեր անձնական տվյալներով
- 5. Օգտագործո՞ւմ ենք արդյոք Cookie-ներ և հետևման այլ տեխնոլոգիաներ
- 6. Ինչպե՞ս ենք մշակում սոցիալական ցանցերով մուտքի տվյալները
- 7. Որքա՞ն ժամանակ ենք պահպանում Ձեր տեղեկատվությունը
- 8. Ինչպե՞ս ենք ապահովում Ձեր տեղեկատվության անվտանգությունը
- 9. Հավաքագրո՞ւմ ենք արդյոք տեղեկատվություն անչափահասներից
- 10. Որո՞նք են Ձեր գաղտնիության իրավունքները
- 11. «Չհետևել» (Do-Not-Track) գործառույթների կարգավորումներ
- 12. Ունե՞ն արդյոք ԱՄՆ բնակիչները գաղտնիության հատուկ իրավունքներ
- 13. Կատարո՞ւմ ենք արդյոք փոփոխություններ սույն ծանուցման մեջ
- 14. Ինչպե՞ս կարող եք կապ հաստատել մեզ հետ սույն ծանուցման վերաբերյալ
- 15. Ինչպե՞ս կարող եք վերանայել,թարմացնել կամ ջնջել Ձեզանից հավաքագրված տվյալները
1. Ի՞նչ տեղեկատվություն ենք մենք հավաքագրում
Անձնական տվյալներ, որոնք Դուք տրամադրում եք մեզ
Մենք հավաքագրում ենք այն անձնական տվյալները, որոնք Դուք ինքներդ եք տրամադրում մեզ:
Մենք հավաքագրում ենք անձնական տվյալներ, որոնք Դուք կամավոր տրամադրում եք մեզ, երբ գրանցվում եք Ծառայությունների համար, հետաքրքրություն եք հայտնում մեր կամ մեր ապրանքների և Ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, մասնակցում եք Ծառայությունների շրջանակում իրականացվող գործողություններին կամ այլ կերպ կապ եք հաստատում մեզ հետ:
Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներ:
Մեր հավաքագրած անձնական տվյալները կախված են մեր և Ծառայությունների հետ Ձեր փոխազդեցության համատեքստից, Ձեր կատարած ընտրությունից և Ձեր օգտագործած ապրանքներից ու գործառույթներից: Մեր հավաքագրած անձնական տվյալները կարող են ներառել հետևյալը.
- Անուն, ազգանուն
- Հեռախոսահամարներ
- Էլեկտրոնային հասցեներ
- Փոստային հասցեներ
- Պաշտոններ / Զբաղեցրած պաշտոն
- Օգտանուններ
- Գաղտնաբառեր
- Կապի նախընտրելի եղանակներ
- Կոնտակտային կամ վավերացման տվյալներ
- Վճարային հասցեներ
Զգայուն տեղեկատվություն:
Անհրաժեշտության դեպքում, Ձեր համաձայնությամբ կամ կիրառելի օրենսդրությամբ թույլատրված այլ դեպքերում, մենք մշակում ենք զգայուն տեղեկատվության հետևյալ կատեգորիաները.
- Ֆինանսական տվյալներ
- Վարկունակության վերաբերյալ տվյալներ
Վճարային տվյալներ:
Գնում կատարելիս Դուք վերահասցեագրվում եք մեր վճարային գործընկերոջ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ապահով վճարային էջ: Քարտի տվյալները մուտքագրվում են անմիջապես Ամերիաբանկի միջավայրում և երբեք չեն փոխանցվում կամ պահպանվում Bizbazaar-ի սերվերներում: Մենք ստանում ենք միայն գործարքի հաստատումը և քարտի ծածկագրված/քողարկված հղումը (օրինակ՝ վերջին 4 նիշերը): Ամերիաբանկի կողմից վճարային տվյալների մշակման մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել նրանց գաղտնիության քաղաքականության էջը՝ https://ameriabank.am/en/website-privacy-policy:
Սոցիալական ցանցերով մուտքի տվյալներ:
Մենք կարող ենք Ձեզ հնարավորություն ընձեռել գրանցվել մեր համակարգում՝ օգտագործելով Ձեր գործող սոցիալական ցանցերի (օրինակ՝ Facebook, X կամ այլ) հաշիվների տվյալները: Եթե ընտրեք գրանցման այս եղանակը, մենք սոցիալական ցանցի մատակարարից կհավաքագրենք Ձեր պրոֆիլի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, ինչպես նկարագրված է ստորև՝ «Ինչպե՞ս ենք մշակում սոցիալական ցանցերով մուտքի տվյալները» բաժնում:
Ձեր կողմից մեզ տրամադրված բոլոր անձնական տվյալները պետք է լինեն հավաստի, ամբողջական և ճշգրիտ, և Դուք պարտավոր եք ծանուցել մեզ այդ տվյալների ցանկացած փոփոխության մասին:
Ավտոմատ եղանակով հավաքագրվող տեղեկատվություն
Որոշակի տեղեկատվություն, ինչպիսիք են Ձեր Ինտերնետ (IP) հասցեն և/կամ դիտարկիչի (browser) ու սարքավորման բնութագրերը, հավաքագրվում են ավտոմատ կերպով, երբ այցելում եք մեր Ծառայություններ:
Մենք ավտոմատ կերպով հավաքագրում ենք որոշակի տեղեկատվություն, երբ այցելում, օգտագործում կամ նավարկում եք Ծառայություններում: Այս տեղեկատվությունը չի բացահայտում Ձեր ինքնությունը (ինչպիսիք են Ձեր անունը կամ կոնտակտային տվյալները), սակայն կարող է ներառել սարքավորման և օգտագործման վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, դիտարկիչի և սարքավորման բնութագրերը, օպերացիոն համակարգը, լեզվական նախընտրությունները, հղող URL-ները, սարքավորման անվանումը, երկիրը, գտնվելու վայրը, տեղեկատվություն այն մասին, թե ինչպես և երբ եք օգտագործում մեր Ծառայությունները, և այլ տեխնիկական տվյալներ: Այս տեղեկատվությունը նախևառաջ անհրաժեշտ է մեր Ծառայությունների անվտանգությունն ու գործունեությունն ապահովելու, ինչպես նաև ներքին վերլուծությունների և հաշվետվությունների համար:
Ինչպես բազմաթիվ ընկերություններ, մենք նույնպես հավաքագրում ենք տեղեկատվություն cookie-ների և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով: Մեր հավաքագրած տեղեկատվությունը ներառում է.
Համակարգչային գրանցումների և օգտագործման տվյալներ:
Համակարգչային գրանցումների և օգտագործման տվյալները ծառայողական և աշխատանքային տեղեկություններ են, որոնք մեր սերվերներն ավտոմատ կերպով հավաքագրում են, երբ մուտք եք գործում կամ օգտագործում մեր Ծառայությունները, և որոնք մենք գրանցում ենք համակարգչային գրանցումների ֆայլերում (log files): Կախված Ձեր փոխազդեցության ձևից՝ այս տվյալները կարող են ներառել Ձեր IP հասցեն, սարքավորման տվյալները, դիտարկիչի տեսակն ու կարգավորումները, Ծառայություններում Ձեր ակտիվության մասին տեղեկատվությունը (օրինակ՝ օգտագործման ամսաթիվը/ժամը, դիտված էջերն ու ֆայլերը, որոնումները), ինչպես նաև սարքավորման իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունները (օրինակ՝ համակարգային ակտիվությունը, սխալների հաշվետվությունները և ապարատային կարգավորումները):
Գտնվելու վայրի մասին տվյալներ:
Մենք հավաքագրում ենք գտնվելու մասին վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են Ձեր սարքավորման գտնվելու վայրի վերաբերյալ ճշգրիտ կամ ոչ ճշգրիտ տեղեկությունները: Հավաքագրվող տեղեկատվության ծավալը կախված է Ծառայություններ մուտք գործելու համար օգտագործվող սարքավորման տեսակից և կարգավորումներից: Դուք կարող եք հրաժարվել այս տեղեկատվության հավաքագրումից՝ արգելելով մուտքը կամ անջատելով Ձեր սարքավորման տեղակայման (Location) կարգավորումը: Այնուամենայնիվ, հրաժարվելու դեպքում հնարավոր է չկարողանաք օգտվել Ծառայությունների որոշակի գործառույթներից:
Google API:
Google API-ներից ստացված տեղեկատվության մեր օգտագործումը համապատասխանում է Google API Services User Data Policy-ին, ներառյալ Սահմանափակ օգտագործման (Limited Use) պահանջները:
2. Ինչպե՞ս ենք մշակում Ձեր տեղեկատվությունը
Մենք մշակում ենք Ձեր տվյալները մեր Ծառայությունները տրամադրելու, բարելավելու և կառավարելու, Ձեզ հետ կապ հաստատելու, անվտանգության և խարդախության կանխարգելման, ինչպես նաև օրենսդրության պահանջներին համապատասխանելու նպատակով:
Մենք մշակում ենք անձնական տվյալները ստորև նշված նպատակներով: Այլ նպատակներով Ձեր տվյալները կարող ենք մշակել միայն Ձեր նախնական հստակ համաձայնության առկայության դեպքում: Ելնելով մեր Ծառայությունների հետ Ձեր փոխազդեցության ձևից՝ մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները տարբեր պատճառներով, այդ թվում՝
Հաշվի ստեղծումը, վավերացումը և օգտահաշիվների կառավարումն ապահովելու համար:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները, որպեսզի Դուք կարողանաք ստեղծել հաշիվ, մուտք գործել այնտեղ և պահպանել Ձեր հաշվի աշխատանքային վիճակը:
Օգտատերերին ծառայություններ մատուցելու և դրանց տրամադրումը դյուրացնելու համար:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները՝ Ձեզ հայցված ծառայությունը տրամադրելու համար:
Օգտատերերի հարցումներին պատասխանելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները՝ Ձեր հարցումներին պատասխանելու և պատվիրված ծառայության հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու համար:
Ձեզ ադմինիստրատիվ տեղեկատվություն ուղարկելու համար:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները՝ Ձեզ մեր ապրանքների և ծառայությունների, մեր պայմանների և քաղաքականությունների փոփոխությունների, ինչպես նաև նմանատիպ այլ մանրամասներ ուղարկելու համար:
Ձեր պատվերները կատարելու և կառավարելու համար:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները՝ Ծառայությունների միջոցով կատարված Ձեր պատվերները, վճարումները, վերադարձերն ու փոխանակումները կատարելու և կառավարելու համար:
Օգտատերերի միջև հաղորդակցությունն ապահովելու համար:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները, եթե Դուք ընտրեք օգտվել մեր այն առաջարկներից, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել այլ օգտատիրոջ հետ:
Անձի կենսականորեն կարևոր շահերը պաշտպանելու կամ փրկելու համար:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները, երբ անհրաժեշտ է պաշտպանել կամ փրկել անձի կենսական շահերը, օրինակ՝ վնասը կանխելու նպատակով:
3. Ի՞նչ իրավական հիմքերի վրա ենք հենվում Ձեր տեղեկատվությունը մշակելիս
Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները միայն այն ժամանակ, երբ գտնում ենք, որ դա անհրաժեշտ է և ունենք վավեր իրավական հիմք՝ համաձայն կիրառելի օրենսդրության, օրինակ՝ Ձեր համաձայնությամբ, օրենսդրության պահանջներին համապատասխանելու, պայմանագրային պարտավորությունները կատարելու կամ կնքելու, Ձեր իրավունքները պաշտպանելու կամ մեր օրինական բիզնես շահերն իրագործելու համար:
Եթե գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում
Օգտվելով Հարթակից՝ Դուք ընդունում եք սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանները և տալիս եք համաձայնություն Օգտատիրոջը վերաբերող տեղեկատվության հավաքագրման և օգտագործման համար՝ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ մանրամասնված նպատակներով: Մենք երաշխավորում ենք, որ կպահպանենք Հարթակի միջոցով մեզ հայտնի դարձած Ձեր անձնական տվյալները, չենք փոխանցի դրանք երրորդ անձանց և/կամ այլ կերպ չենք ստեղծի ուղղակի կամ անուղղակի հասանելիություն նրանց համար, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավական հիմքերի առկայության դեպքում մենք կդիտարկենք և կմշակենք մեզ տրամադրված Օգտատիրոջ անձնական տվյալների թարմացումը, ջնջումը և/կամ մշակումը դադարեցնելու մասին Ձեր գրավոր դիմումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Մենք սույն Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները Ձեզ հասանելի կդարձնենք Հարթակի միջոցով՝ այդպիսի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 7 (յոթ) աշխատանքային օր առաջ (կամ ավելի ուշ, եթե դա թույլատրված է ՀՀ օրենսդրությամբ, բայց ոչ ուշ, քան դրանց ուժի մեջ մտնելու օրը), եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Եթե գտնվում եք ԵՄ-ում կամ Մեծ Բրիտանիայում, ապա սույն բաժինը վերաբերում է Ձեզ:
Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) և Մեծ Բրիտանիայի GDPR-ը պահանջում են, որպեսզի մենք պարզաբանենք այն վավեր իրավական հիմքերը, որոնց վրա հենվում ենք Ձեր անձնական տվյալները մշակելիս: Ըստ այդմ, մենք կարող ենք հենվել հետևյալ իրավական հիմքերի վրա.
Համաձայնություն:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները, եթե Դուք տվել եք թույլտվություն (այսինքն՝ համաձայնություն)՝ օգտագործելու Ձեր անձնական տվյալները որոշակի նպատակով: Դուք կարող եք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը:
Պայմանագրի կատարում:
Մենք կարող ենք մշակել Ձեր անձնական տվյալները, երբ գտնում ենք, որ դա անհրաժեշտ է Ձեր առջև մեր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, ներառյալ մեր Ծառայությունների տրամադրումը, կամ Ձեր խնդրանքով՝ նախքան պայմանագիր կնքելը:
Իրավական պարտավորություններ:
Մենք կարող ենք մշակել Ձեր տեղեկատվությունը, երբ գտնում ենք, որ դա անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունների կատարման համար, օրինակ՝ իրավապահ կամ կարգավորող մարմնի հետ համագործակցելու, մեր իրավական իրավունքներն իրացնելու կամ պաշտպանելու, կամ Ձեր տվյալները որպես ապացույց բացահայտելու այն դատական գործերում, որոնցում մենք ներգրավված ենք:
Կենսական շահեր:
Մենք կարող ենք մշակել Ձեր տեղեկատվությունը, երբ գտնում ենք, որ դա անհրաժեշտ է Ձեր կամ երրորդ անձի կենսական շահերը պաշտպանելու համար, օրինակ՝ ցանկացած անձի անվտանգությանն սպառնացող հնարավոր վտանգներ պարունակող իրավիճակներում:
Եթե գտնվում եք Կանադայում, ապա սույն բաժինը վերաբերում է Ձեզ:
Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները, եթե Դուք տվել եք հատուկ թույլտվություն (այսինքն՝ հստակ համաձայնություն)՝ Ձեր անձնական տվյալները որոշակի նպատակով օգտագործելու համար, կամ այն իրավիճակներում, երբ Ձեր թույլտվությունը կարող է ենթադրվել (այսինքն՝ ենթադրյալ համաձայնություն): Դուք կարող եք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը:
Որոշ բացառիկ դեպքերում, կիրառելի օրենսդրության համաձայն, մեզ կարող է իրավաբանորեն թույլատրվել մշակել Ձեր տվյալներն առանց Ձեր համաձայնության, ներառյալ, օրինակ՝
- Եթե հավաքագրումն ակնհայտորեն բխում է անհատի շահերից, և համաձայնություն հնարավոր չէ ստանալ պատշաճ ժամկետում
- Քննությունների, ինչպես նաև խարդախության բացահայտման և կանխարգելման համար
- Բիզնես գործարքների համար՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում
- Եթե դա ներառված է վկայի ցուցմունքում, և հավաքագրումն անհրաժեշտ է ապահովագրական հայցը գնահատելու, մշակելու կամ կարգավորելու համար
- Վիրավոր, հիվանդ կամ մահացած անձանց ինքնությունը պարզելու և մերձավոր ազգականների հետ կապ հաստատելու համար
- Եթե ունենք բավարար հիմքեր ենթադրելու, որ անհատը ենթարկվել է, ենթարկվում է կամ կարող է ենթարկվել ֆինանսական չարաշահման
- Եթե ողջամտորեն ակնկալվում է, որ համաձայնությամբ հավաքագրումն ու օգտագործումը վտանգի տակ կդնեն տեղեկատվության հասանելիությունը կամ ճշգրտությունը, և հավաքագրումը ողջամիտ է պայմանագրի խախտման կամ Կանադայի կամ նրա նահանգի օրենքների խախտման քննության հետ կապված նպատակներով
- Եթե տվյալների բացահայտումը պահանջվում է ծանուցագրին, օրդերին, դատարանի որոշմանը կամ ռեգիստրների ներկայացմանը վերաբերող դատարանի կանոններին համապատասխանելու համար
- Եթե այն ստեղծվել է անհատի կողմից իր աշխատանքային, բիզնես կամ մասնագիտական գործունեության ընթացքում, և հավաքագրումը համապատասխանում է այն նպատակներին, որոնց համար ստեղծվել է տեղեկատվությունը
- Եթե հավաքագրումն իրականացվում է բացառապես լրագրողական, գեղարվեստական կամ գրական նպատակներով
- Եթե տեղեկատվությունը հանրամատչելի է և սահմանված է կանոնակարգերով
4. Երբ և ում հետ ենք կիսվում Ձեր անձնական տվյալներով
Մենք կարող ենք կիսվել տեղեկատվությամբ սույն բաժնում նկարագրված հատուկ իրավիճակներում և/կամ հետևյալ երրորդ անձանց հետ:
Մենք կարող ենք կարիք ունենալ կիսվել Ձեր անձնական տվյալներով հետևյալ իրավիճակներում.
Բիզնեսի փոխանցումներ (Business Transfers):
Մենք կարող ենք կիսվել կամ փոխանցել Ձեր տեղեկատվությունը այլ ընկերության հետ ցանկացած միաձուլման, ընկերության ակտիվների վաճառքի, ֆինանսավորման կամ մեր բիզնեսի ամբողջ կամ մի մասի ձեռքբերման հետ կապված կամ բանակցությունների ընթացքում:
Այլ օգտատերեր:
Երբ հանրայնացնում եք անձնական տվյալներ (օրինակ՝ մեկնաբանություններ, ներդրումներ կամ այլ բովանդակություն տեղադրելով Ծառայություններում) կամ այլ կերպ փոխազդում եք Ծառայությունների հանրային հատվածներում, այդ անձնական տվյալները կարող են դիտվել բոլոր օգտատերերի կողմից և կարող են անժամկետ հանրորեն հասանելի դառնալ Ծառայություններից դուրս: Եթե փոխազդում եք մեր Ծառայությունների այլ օգտատերերի հետ և գրանցվում եք մեր Ծառայություններում սոցիալական ցանցի (օրինակ՝ Facebook-ի) միջոցով, սոցիալական ցանցի Ձեր կոնտակտները կտեսնեն Ձեր անունը, պրոֆիլի նկարը և Ձեր ակտիվության նկարագրությունը: Նմանապես, այլ օգտատերերը կկարողանան դիտել Ձեր ակտիվության նկարագրությունները, հաղորդակցվել Ձեզ հետ մեր Ծառայությունների շրջանակում և դիտել Ձեր պրոֆիլը:
5. Օգտագործո՞ւմ ենք արդյոք Cookie-ներ և հետևման այլ տեխնոլոգիաներ
Մենք կարող ենք օգտագործել cookie-ներ և հետևման այլ տեխնոլոգիաներ՝ Ձեր տվյալները հավաքագրելու և պահպանելու համար:
Մենք կարող ենք օգտագործել cookie-ներ և նմանատիպ հետևման տեխնոլոգիաներ (օրինակ՝ web beacon-ներ և pixel-ներ)՝ տեղեկատվություն հավաքագրելու համար, երբ փոխազդում եք մեր Ծառայությունների հետ: Առցանց հետևման որոշ տեխնոլոգիաներ օգնում են մեզ պահպանել մեր Ծառայությունների և Ձեր հաշվի անվտանգությունը, կանխել խափանումները, ուղղել սխալները, պահպանել Ձեր նախընտրությունները և աջակցել կայքի հիմնական գործառույթներին:
Մենք նաև թույլատրում ենք երրորդ անձանց և ծառայություններ մատուցողներին օգտագործել առցանց հետևման տեխնոլոգիաներ մեր Ծառայություններում՝ վերլուծությունների և գովազդի նպատակով, այդ թվում՝ գովազդների կառավարմանն ու ցուցադրմանը աջակցելու, գովազդը Ձեր հետաքրքրություններին համապատասխանեցնելու կամ լքված զամբյուղի հիշեցումներ ուղարկելու համար (կախված Ձեր հաղորդակցման նախընտրություններից): Երրորդ անձինք և ծառայություններ մատուցողներն օգտագործում են իրենց տեխնոլոգիաները Ձեր հետաքրքրություններին համապատասխանեցված ապրանքների և ծառայությունների վերաբերյալ գովազդ տրամադրելու համար, որոնք կարող են հայտնվել ինչպես մեր Ծառայություններում, այնպես էլ այլ կայքերում:
Այն մասին հատուկ տեղեկատվությունը, թե ինչպես ենք օգտագործում նման տեխնոլոգիաները և ինչպես կարող եք մերժել որոշակի cookie-ներ, ներկայացված է մեր Cookie-ների քաղաքականության մեջ, որը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://bizbazaar.am/en/cookie-policy
6. Ինչպե՞ս ենք մշակում սոցիալական ցանցերով մուտքի տվյալները (Social Logins)
Եթե ընտրում եք գրանցվել կամ մուտք գործել մեր Ծառայություններ սոցիալական ցանցի հաշվի միջոցով, մենք կարող ենք մուտք ունենալ Ձեր մասին որոշակի տեղեկատվության:
Մեր Ծառայությունները Ձեզ հնարավորություն են տալիս գրանցվել և մուտք գործել՝ օգտագործելով երրորդ անձանց սոցիալական ցանցերի հաշիվների տվյալները (օրինակ՝ Facebook-ի կամ X-ի մուտքային տվյալները): Երբ ընտրում եք այս տարբերակը, մենք Ձեր սոցիալական ցանցի մատակարարից ստանում ենք Ձեր պրոֆիլի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն: Մեր ստացած պրոֆիլի տեղեկատվությունը կարող է տարբերվել՝ կախված համապատասխան սոցիալական ցանցի մատակարարից, սակայն հաճախ ներառում է Ձեր անունը, էլեկտրոնային հասցեն, ընկերների ցանկը և պրոֆիլի նկարը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք ընտրել եք հանրայնացնել տվյալ սոցիալական հարթակում:
Մենք ստացված տեղեկատվությունն օգտագործելու ենք միայն սույն Գաղտնիության ծանուցման մեջ նկարագրված կամ համապատասխան Ծառայություններում Ձեզ համար այլ կերպ հստակեցված նպատակներով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում երրորդ անձ հանդիսացող սոցիալական ցանցի մատակարարի կողմից Ձեր անձնական տվյալների այլ օգտագործման համար: Մենք խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նրանց գաղտնիության ծանուցմանը՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք հավաքագրում, օգտագործում և կիսվում Ձեր անձնական տվյալներով, և ինչպես կարող եք սահմանել Ձեր գաղտնիության նախընտրությունները նրանց կայքերում և հավելվածներում:
7. Որքա՞ն ժամանակ ենք պահպանում Ձեր տեղեկատվությունը
Մենք պահպանում ենք Ձեր տեղեկատվությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Գաղտնիության ծանուցման մեջ նշված նպատակներն իրագործելու համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Մենք Ձեր անձնական տվյալները կպահպանենք միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Գաղտնիության ծանուցման մեջ սահմանված նպատակների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պահպանման ավելի երկար ժամկետ է պահանջվում կամ թույլատրվում օրենքով (օրինակ՝ հարկային, հաշվապահական կամ այլ իրավական պահանջներ): Սույն ծանուցման մեջ նշված ոչ մի նպատակ չի պահանջի մեզ պահպանել Ձեր անձնական տվյալները ավելի երկար, քան օգտատիրոջ հաշվի ոչ ակտիվ (անգործության) շրջանի մեկնարկից հետո վեց (6) ամիսը:
Երբ մենք չունենք Ձեր անձնական տվյալները մշակելու ընթացիկ օրինական բիզնես պահանջ, մենք կամ կջնջենք, կամ կանանունացնենք այդպիսի տեղեկատվությունը, կամ, եթե դա հնարավոր չէ (օրինակ՝ այն պատճառով, որ Ձեր անձնական տվյալները պահվել են պահուստային արխիվներում), ապա մենք ապահով կերպով կպահենք Ձեր անձնական տվյալները և կմեկուսացնենք դրանք հետագա մշակումից՝ մինչև ջնջման հնարավոր լինելը:
8. Ինչպե՞ս ենք ապահովում Ձեր տեղեկատվության անվտանգությունը
Մենք նպատակ ունենք պաշտպանել Ձեր անձնական տվյալները կազմակերպչական և տեխնիկական անվտանգության միջոցառումների համակարգի միջոցով:
Մենք ներդրել ենք համապատասխան և ողջամիտ տեխնիկական ու կազմակերպչական անվտանգության միջոցառումներ, որոնք նախագծված են մեր կողմից մշակվող ցանկացած անձնական տվյալի անվտանգությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, չնայած Ձեր տեղեկատվությունը պաշտպանելու մեր պաշտպանիչ միջոցներին և ջանքերին, Ինտերնետով էլեկտրոնային փոխանցման կամ տեղեկատվության պահպանման որևէ տեխնոլոգիա չի կարող երաշխավորվել 100%-ով անվտանգ, ուստի մենք չենք կարող խոստանալ կամ երաշխավորել, որ հաքերները, կիբերհանցագործները կամ այլ չլիազորված երրորդ անձինք չեն կարողանա շրջանցել մեր անվտանգությունը և ապօրինի հավաքագրել, մուտք գործել, հափշտակել կամ փոփոխել Ձեր տվյալները: Թեև մենք կանենք մեր առավելագույնը Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, անձնական տվյալների փոխանցումը մեր Ծառայություններ և Ծառայություններից կատարվում է Ձեր ռիսկով: Դուք պետք է Ծառայություններ մուտք գործեք միայն ապահով միջավայրում:
9. Հավաքագրո՞ւմ ենք արդյոք տեղեկատվություն անչափահասներից
Մենք գիտակցաբար չենք հավաքագրում տվյալներ 18 տարին չլրացած երեխաներից (կամ Ձեր իրավասությունում օրենքով սահմանված համապատասխան տարիքից) և մարքեթինգ չենք իրականացնում նրանց համար:
Մենք գիտակցաբար չենք հավաքագրում, չենք պահանջում տվյալներ 18 տարին չլրացած երեխաներից (կամ Ձեր իրավասությունում օրենքով սահմանված համապատասխան տարիքից), չենք իրականացնում մարքեթինգ նրանց համար, ինչպես նաև գիտակցաբար չենք վաճառում նման անձնական տվյալներ: Օգտվելով Ծառայություններից՝ Դուք հավաստում եք, որ առնվազն 18 տարեկան եք (կամ Ձեր իրավասությունում օրենքով սահմանված համապատասխան տարիքի) կամ հանդիսանում եք նման անչափահասի ծնողը կամ խնամակալը և համաձայնում եք այդ անչափահասի կողմից Ծառայությունների օգտագործմանը:
Եթե տեղեկանանք, որ համապատասխան տարիքից ցածր օգտատերերի անձնական տվյալներ են հավաքագրվել, մենք կապաակտիվացնենք հաշիվը և կձեռնարկենք ողջամիտ միջոցներ՝ նման տվյալները մեր գրանցումներից անհապաղ ջնջելու համար: Եթե տեղյակ դառնաք որևէ տվյալի մասին, որը մենք կարող ենք հավաքագրած լինել 18 տարեկանից ցածր երեխաներից (կամ Ձեր իրավասությունում օրենքով սահմանված համապատասխան տարիքից), խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ admin@bizbazaar.am էլեկտրոնային հասցեով:
10. Որո՞նք են Ձեր գաղտնիության իրավունքները
Կախված ԱՄՆ-ում Ձեր բնակության նահանգից կամ որոշ տարածաշրջաններից (օրինակ՝ Եվրոպական տնտեսական տարածք (ԵՏՏ), Միացյալ Թագավորություն (ՄԹ), Շվեյցարիա և Կանադա), Դուք ունեք իրավունքներ, որոնք Ձեզ ավելի մեծ հասանելիություն և վերահսկողություն են տալիս Ձեր անձնական տվյալների նկատմամբ:
Դուք կարող եք ցանկացած պահի վերանայել, փոխել կամ դադարեցնել Ձեր հաշիվը՝ կախված Ձեր բնակության երկրից, նահանգից կամ մարզից:
Որոշ տարածաշրջաններում (օրինակ՝ ԵՏՏ, ՄԹ, Շվեյցարիա և Կանադա) Դուք ունեք որոշակի իրավունքներ՝ տվյալների պաշտպանության կիրառելի օրենսդրության համաձայն: Դրանք կարող են ներառել հետևյալ իրավունքները. (i) պահանջել հասանելիություն և ստանալ Ձեր անձնական տվյալների պատճենը, (ii) պահանջել ուղղում կամ ոչնչացում (ջնջում), (iii) սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը, (iv) կիրառելիության դեպքում՝ տվյալների փոխանցելիություն (data portability), և (v) չենթարկվել ավտոմատացված որոշումների կայացմանը: Եթե իրավական կամ նմանատիպ էական ազդեցություն ունեցող որոշումը կայացվում է բացառապես ավտոմատացված եղանակով, մենք Ձեզ տեղյակ կպահենք, կպարզաբանենք հիմնական գործոնները և կառաջարկենք մարդկային վերանայում պահանջելու պարզ եղանակ:
Որոշակի հանգամանքներում Դուք կարող եք նաև իրավունք ունենալ առարկելու Ձեր անձնական տվյալների մշակման դեմ: Դուք կարող եք նման հայց ներկայացնել՝ կապ հաստատելով մեզ հետ ստորև ներկայացված «Ինչպե՞ս կարող եք կապ հաստատել մեզ հետ սույն ծանուցման վերաբերյալ» բաժնում նշված կոնտակտային տվյալներով: Մենք կդիտարկենք և կգործենք ցանկացած հայցի հիման վրա՝ տվյալների պաշտպանության կիրառելի օրենսդրությանը համապատասխան:
Եթե գտնվում եք ԵՏՏ-ում կամ ՄԹ-ում և հավատացած եք, որ մենք ապօրինի ենք մշակում Ձեր անձնական տվյալները, Դուք նաև իրավունք ունեք բողոքարկել Ձեր անդամ պետության տվյալների պաշտպանության մարմնին կամ ՄԹ տվյալների պաշտպանության մարմնին: Եթե գտնվում եք Շվեյցարիայում, կարող եք կապ հաստատել Տվյալների պաշտպանության և տեղեկատվության դաշնային հանձնակատարի հետ:
Ձեր համաձայնության հետկանչում:
Եթե մենք հենվում ենք Ձեր համաձայնության վրա՝ Ձեր անձնական տվյալները մշակելու համար (որը կարող է լինել հստակ և/կամ ենթադրյալ՝ կախված կիրառելի օրենքից), Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը՝ կապ հաստատելով մեզ հետ ստորև ներկայացված «Ինչպե՞ս կարող եք կապ հաստատել մեզ հետ սույն ծանուցման վերաբերյալ» բաժնում նշված կոնտակտային տվյալներով կամ թարմացնելով Ձեր նախընտրությունները: Այնուամենայնիվ, դա չի ազդի մինչև հետկանչումն իրականացված մշակման օրինականության վրա, ինչպես նաև չի ազդի Ձեր անձնական տվյալների այն մշակման վրա, որն իրականացվել է համաձայնությունից տարբերվող այլ օրինական հիմքերով, եթե կիրառելի օրենսդրությունը դա թույլատրում է:
Հրաժարում մարքեթինգային և գովազդային հաղորդակցություններից:
Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել մեր մարքեթինգային և գովազդային հաղորդակցությունների բաժանորդագրությունը՝ կապ հաստատելով մեզ հետ ստորև ներկայացված «Ինչպե՞ս կարող եք կապ հաստատել մեզ հետ սույն ծանուցման վերաբերյալ» բաժնում նշված տվյալներով: Դրանից հետո Դուք կհեռացվեք մարքեթինգային ցուցակներից: Այնուամենայնիվ, մենք դեռ կարող ենք հաղորդակցվել Ձեզ հետ, օրինակ՝ Ձեզ ծառայողական հաղորդագրություններ ուղարկելու համար, որոնք անհրաժեշտ են Ձեր հաշվի վարչարարության և օգտագործման համար, ծառայության հարցումներին պատասխանելու կամ ոչ մարքեթինգային այլ նպատակներով:
Հաշվի տեղեկատվություն:
Եթե ցանկանում եք վերանայել կամ փոխել Ձեր հաշվի տեղեկատվությունը կամ դադարեցնել Ձեր հաշիվը, կարող եք մուտք գործել Ձեր հաշվի կարգավորումներ և թարմացնել Ձեր օգտահաշիվը: Ձեր հաշիվը դադարեցնելու վերաբերյալ Ձեր հայցից հետո մենք Կապաակտիվացնենք կամ կջնջենք Ձեր հաշիվն ու տվյալները մեր ակտիվ տվյալների բազաներից: Այնուամենայնիվ, մենք կարող ենք պահպանել որոշակի տեղեկատվություն մեր ֆայլերում՝ խարդախությունը կանխելու, խնդիրները կարգավորելու, ցանկացած քննությանն աջակցելու, մեր իրավական պայմանները կիրառելու և/կամ կիրառելի իրավական պահանջներին համապատասխանելու նպատակով:
Cookie-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ:
Վեբ դիտարկիչների մեծ մասը լռելյայն կարգավորված է cookie-ներ ընդունելու համար: Եթե նախընտրում եք, սովորաբար կարող եք կարգավորել Ձեր դիտարկիչը՝ հեռացնելու cookie-ները և մերժելու cookie-ները: Եթե ընտրեք հեռացնել կամ մերժել cookie-ները, դա կարող է ազդել մեր Ծառայությունների որոշակի գործառույթների կամ ծառայությունների վրա:
Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ Ձեր գաղտնիության իրավունքների վերաբերյալ, կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել մեզ admin@bizbazaar.am հասցեով:
11. «Չհետևել» (Do-Not-Track) գործառույթների կարգավորումներ
Վեբ դիտարկիչների մեծ մասը և որոշ շարժական օպերացիոն համակարգեր ու շարժական հավելվածներ ներառում են «Չհետևել» («DNT») գործառույթ կամ կարգավորում, որը կարող եք ակտիվացնել՝ ազդարարելու Ձեր գաղտնիության նախընտրությունը՝ Ձեր առցանց նավարկման գործողությունների վերաբերյալ տվյալները չվերահսկելու և չհավաքագրելու մասին: Այս փուլում DNT ազդանշանները ճանաչելու և իրականացնելու համար միասնական տեխնոլոգիական ստանդարտ վերջնականապես մշակված չէ: Որպես այդպիսին, մենք ներկայումս չենք արձագանքում DNT դիտարկիչի ազդանշաններին կամ որևէ այլ մեխանիզմի, որն ավտոմատ կերպով հաղորդում է առցանց չհետևվելու Ձեր ընտրության մասին: Եթե ընդունվի առցանց հետևման ստանդարտ, որին մենք պետք է հետևենք ապագայում, մենք Ձեզ կտեղեկացնենք այդ գործելակերպի մասին սույն Գաղտնիության ծանուցման վերանայված տարբերակում:
12. Ունե՞ն արդյոք ԱՄՆ բնակիչները գաղտնիության հատուկ իրավունքներ
Եթե հանդիսանում եք Կալիֆոռնիայի, Կոլորադոյի, Կոնեկտիկուտի, Դելավերի, Ֆլորիդայի, Ինդիանայի, Այովայի, Կենտուկիի, Մերիլենդի, Մինեսոտայի, Մոնտանայի, Նեբրասկայի, Նյու Հեմփշիրի, Նյու Ջերսիի, Օրեգոնի, Ռոդ Այլենդի, Թենեսիի, Տեխասի, Յուտայի կամ Վիրջինիայի բնակիչ, Դուք կարող եք իրավունք ունենալ պահանջել մուտք գործել և ստանալ մանրամասներ Ձեր մասին մեր պահպանած անձնական տվյալների և դրանց մշակման եղանակի վերաբերյալ, ուղղել անճշտությունները, ստանալ Ձեր անձնական տվյալների պատճենը կամ ջնջել դրանք: Դուք կարող եք նաև իրավունք ունենալ հետ կանչել Ձեր համաձայնությունը մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակման համար: Այս իրավունքները որոշակի հանգամանքներում կարող են սահմանափակվել կիրառելի օրենսդրությամբ:
Մեր հավաքագրած անձնական տվյալների կատեգորիաները
Ստորև ներկայացված աղյուսակը ցույց է տալիս անձնական տվյալների այն կատեգորիաները, որոնք մենք հավաքագրել ենք վերջին տասներկու (12) ամիսների ընթացքում: Այն ներառում է յուրաքանչյուր կատեգորիայի զննողական օրինակներ և չի արտացոլում Ձեզանից հավաքագրվող անձնական տվյալները. ամբողջական ցանկին ծանոթանալու համար խնդրում ենք հղում կատարել վերոնշյալ «Ի՞նչ տեղեկատվություն ենք մենք հավաքագրում» բաժնին:
- A. Նույնականացուցիչներ (կոնտակտային տվյալներ, ինչպիսիք են անունը, հասցեն, հեռախոսահամարը, անհատական նույնականացուցիչը, IP հասցեն, էլեկտրոնային հասցեն, հաշվի անունը) — Չի հավաքագրվել
- B. Անձնական տվյալներ՝ համաձայն Կալիֆոռնիայի հաճախորդների գրանցումների մասին օրենքի (անուն, կոնտակտային տեղեկատվություն, կրթություն, զբաղվածության պատմություն, ֆինանսական տեղեկատվություն) — Չի հավաքագրվել
13. Կատարվո՞ւմ են արդյոք փոփոխություններ սույն Ծանուցման մեջ
Այո, մենք պարբերաբար թարմացնում ենք սույն ծանուցումը՝ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով։
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության ծանուցման մեջ։ Թարմացված տարբերակը կսահմանվի փաստաթղթի վերևում նշված «Խմբագրված է» ամսաթվով։ Սույն Գաղտնիության ծանուցման մեջ էական փոփոխությունների դեպքում մենք կարող ենք Ձեզ ծանուցել այդ մասին՝ համապատասխան հայտարարություն տեղադրելով կայքի ակնառու հատվածում կամ ուղղակիորեն ծանուցում ուղարկելով Ձեզ։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար վերանայել սույն Գաղտնիության ծանուցումը՝ Ձեր տեղեկատվության պաշտպանության եղանակներին ծանոթ լինելու համար։
14. Ինչպե՞ս կարող եք կապ հաստատել մեզ հետ սույն Ծանուցման վերաբերյալ
Սույն ծանուցման վերաբերյալ հարցերի կամ մեկնաբանությունների առկայության դեպքում կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին կամ կապ հաստատել փոստով՝
15. Ինչպե՞ս կարող եք ծանոթանալ, թարմացնել կամ հեռացնել Ձեր մասին հավաքագրված տվյալները
Ձեր բնակության երկրի կիրառելի օրենսդրության համաձայն՝ Դուք կարող եք իրավունք ունենալ պահանջելու հասանելիություն Ձեր հավաքագրված անձնական տվյալներին, ստանալու մանրամասներ դրանց մշակման ընթացակարգերի վերաբերյալ, ուղղելու անճշտությունները կամ ջնջելու Ձեր անձնական տվյալները։ Դուք կարող եք նաև իրավունք ունենալ հետ կանչելու Ձեր անձնական տվյալների մշակման համաձայնությունը։ Որոշակի հանգամանքներում այս իրավունքները կարող են սահմանափակվել կիրառելի օրենսդրությամբ։ Ձեր անձնական տվյալները վերանայելու, թարմացնելու կամ հեռացնելու հարցում ներկայացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ admin@bizbazaar.am էլեկտրոնային հասցեով։